Նոր blognews.am հանդիպեցի մի հոդվածի, որտեղ օգտատերը անհանգստությունն էր հայտում վերջերս համացանցում և լրատվամիջոցներում լայն արձագանք գտած քայքայիչ աղանդների թեմային: Օգտատերը նշում է, որ պետք է Հայ Աաքելական Եկեղեցին կայուն հարաբերություններ հաստատի ավետարանական և քույր եկեղեցիների հետ: Բայց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նորմալ հարաբերությունների մեջ է քույր եկեղեցիների հետ: Մարդիկ շատ անտեղյակ են, ուղղակի իրենց համարելով «քույր եկեղեցի» ուզում են, որ Հայ Առաքելական Եկեղեցին իրենց քայքայիչ աղանդ չհամարի: Սակայն այն քայքայիչ աղանդները, որոնք իրենց համարում են քույր եկեղեցի, նրանց մեր եկեղեցին պարզ ճակատով հայտարարում է «քայքայիչ աղանդ»: Իսկ ինչ վերաբերվում է Ավետարանական եկեղեցուն. Ավետարանական եկեղեցին գործում է ինչպես Եվրոպայում, այպես էլ Հայաստանում: Սակայն «Ավետարանական եկեղեցին» Եվրոպայում այլ մեթոդաբանություն ու վարդապետութուն ունի, Հայաստանում՝ այլ: Այստեղ այն քարոզում է Հայ Առաքելական Եկեղեցուց լրիվ շեղված վարդապետություն: Այդ պաճառով էլ մարդկանց համբերության բաժակը լցվել է`տեսնելով թե ինչպես են քայքայիչ աղանդները բիծ քաշում հայի դիմագծի վրա ու կործանում հայի բազմադարյան մշակույթը: Շատ այլևայլ պատճառներ ունենալով` քայքայիչ աղանդների թեման վերջին շրջանում դարձել է ամեն հայի ամենօրյա անհանգստության թեման:
Արձագանք այս նյութին