«Աժ նախագահ Գալուստ Սահակյանի մասին ասում են, որ մի կարևոր ֆոբիա ունի՝ ինքնաթիռով թռչելու ֆոբիա, ինչը կարող է խանգարել նրա պաշտոնավարմանը։ Ինչպե՞ս եք հաղթահարելու այդ վախը, մեր լրագրողը հետաքրքրվել է Աժ նախագահից, բայց նա սկսել է փիլիսոփայել. «Գիտեք՝ այստեղ համ ցավ կա, համ լավ բան կա։ Ցավը նա է, որ մարդիկ անհեթեթ լուրեր են տարածում իմ մասին, բայց հպարտությունը նա է, որ, որպես դերակատարում ունեցող անձ, ինչ-որ մի բան պիտի գտնեն՝ մի օր ինքնաթիռից են գցում, մի օր ասում են՝ նիստը վարելուց հարցնում էր՝ ոնց վարել։ Դրանով ես հպարտանում եմ այն իմաստով, իմ բնութագիրն այնպիսին է, որ որևէ մեկը չի կարող անհամեստ բան գտնել»»,–գրում է թերթը։
Կարդացեք՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել