Առաջին ուսումնամարզական հավաք. Բերնար Շալանդի թիմում նոր անուններ կանArmnewsTV.am-ը գրում է.

Վազել ոչ թե գնդակի, այլ թիմակիցների հետևից: Բերնար Շալանդը ինչ-որ նոր, տարօրինակ մարզչական մեթոդներով սկսեց ազգային հավաքականի հետ աշխատանքը: Ֆուտբոլիստները մանկությունը վերհիշեցին` բոլորիս ծանոթ բռնոցի խաղացին:

Զվաճալի մարզումը իրականում լուրջ նպատակ ունի: Շալանդը ասում է՝ ֆուտբոլը ինքը չի հորինել, բայց ֆուտբոլ իր մեթոդներն է բերել: Բռնոցին թիմի պրեսինգը զարգացնելու համար է:

Շվեյցարացի մասնագետի հետ հավաքականը ծանոթ էր, բայց գործի մեջ չէին շփվել: Մարզիչը բոլորից գոհ է: Տղաներն էլ` նրանից: Ավելի ճիշտ Հենրիխը ասեց, Յուրան համաձայնեց:

Հաջորդած բոլոր հարցերին Յուրա Մովսիսյանի պատասխանը չփոխվեց: Յուրան «Սպարտակ»-ի մասին չի ուզում խոսել, Հենոն էլ` «Բորուսիա»-ի: Հավաքականի տղաները նույնիսկ Մունդիալով ոգևորված չեն:

Մխիթարյանը խոսողի էստաֆետը պատվով կրեց: Շվեյցարացի լրագրողին ֆրանսերեն պատասխանեց, տեղում էլ թարգմանչի գործառույթը ստանձնեց: Ով. ինչ հարցնի՝ օրվա հերոսը Շալանդն է: Նա էլ կես կատակ կես լուրջ հիշեցնում է` իրեն շվեյցարացի Կլոպ են ասում:

Ավելի լուրջ` Շալանդն ասում է՝ վախեցող չէ: Ոչ Գերմանիա, ոչ Պորտուգալիա` իր գլխավորած Հայաստանի հավաքականը ոչ մի մրցակցի հեղինակությունից չի ընկճվելու: Իսկ առայժմ երեք ընկերական հանդիպումներն են առջևում:

Բերնար Շալանդի թիմում նոր անուններ կան: Շվեյցարացի մարզիչը խիզախ փորձարկումների ու նորամուծությունների սիրահար է: ԱՄԷ-ի, Ալժիրի ու Գերմանիայի հետ ընկերական խաղերում հավասարապես հարձակվող ու պաշտպանվող հավաքական ենք տեսնելու:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել