Վերնիսաժում կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը երկու ամսով կալանավորվեցPanorama.am-ը գրում է.

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը, և Վերնիսաժում մայիսի 17-ին կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը երկու ամսով կալանավորվեց: Այս մասինPanorama.am-ի թղթակցին տեղեկացրեց Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նրա պնդմամբ, դատարանն անհիմն է նման որոշում կայացրել, քանի որ իր պաշտպանյալը ինքնակամ է ներկայացել իրավապահ մարմիններին և քննությունից խուսափելու պատճառներ չուներ:

Երեմ Սարգսյանը հատկապես համաձայն չէ Գոռ Առաքելյանի նկատմամբ առաջադրված` խուլիգանական դրդումներով շատերի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի մեղադրանքի հետ, քանի որ «որևէ մեկին վնաս պատճառելու մտադրություն նա չի ունեցել` առևել ևս խուլիգանական դրդումներով»:

Կալանքի վերաբերյալ որոշումը բողոքարկելու մասին հստակ ծրագիր փաստաբանը չունի: Հարցը կքննարկի պաշտպանյալի հետ, որից հետո քայլեր կձեռնարկեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել