Վերջին դեկլարացիաններից հետո երբ պարզ դառավ որ օրինակ Դավիթ Հարությունյանը իր միլիոնները արյուն-քրտինքով ա վաստակել, այսինքն գրանտով դտարանի շենք, բանտ սարքելուց կամ հեռախոսով դատական վիճռներ պատվիրելուց էնքան ա իրեն զոռ տվել, էնքան տանջվել որ մազ ա մնացել գրիժա կպնի, ինձ չանհանգստացրեց: Ես նախանձ չեմ՝ կերել են թող բկներին կանգնի:
Ինձ վախեցնում է որ ՀՀ-ում էդպես էլ մի տարրական արդարադատություն չհիմնվեց: Շատ մերօրյա բայղուշներ վախեցնում ու ահաբեկում են գալիք գենոցիդով կամ անհավասար պատերազմով հարևանների հետ:
Իմ նախազգացումը էստեղ վտանգ չի տեսնում՝ այսինքն ոչ գենոցիդ, ոչ էլ պատերազմ կլինի: Ես վախենում եմ որ որ մենք ուղղակի սննանկ դուրս գանք Պետություն կառուցելու գործում: էս տարացքում շատ կիսաավազակային խանություններ են եղել ու վերացել: Ողբերգություն է եթե մենք դրանցից մեկը դառնանք որշակի ազգային երանգավորումով:
Ունայն մխիթարություն է հա թվել թե Բյուզանդիային 20 միապետ ու անթիվ զորավարներ ենք տվել, որ աշխարհում երկիր չկա որ Հայի այրունով նշանավոր ու աչքի ընկնող մարդիք չունենաք, որ մեր վաճառականությունը վախտին Ռոկֆելերին ա նեղել: Դրանց շահը ո՞րն ա: Ջուրը բերել ջուրն էլ տարել ա ու ավելի շուտ ես Րաֆու նմանությամբ կկրկնեմ թէ մեր վաճառականությունը աղբ ա ու մենք խեր չունենք էդ աչքաբացությունից:
Թվել է պետք Հայ Գարիբալդի-Անդրանիկների նմաններին թե չէ բաններս բուրդ ա:



