Pastinfo.am-ը գրում է.
Արդարադատության առաջին դասի խորհրդական, Սևանի զինվորական կայազորի դատախազ Թևոս Նարիմանի Միրզաբեկյանն ազատվել է պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն:
 
Այս մասին տեղեկացնում են  ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ կայազորի զինվորական դատախազ է նշանակվել  արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Սերյոժայի Հայրապետյանը։
 
Ի դեպ, կադրային նոր նշանակում է տեղի ունեցել նաեւ դատախազության աշխատակազմում։ Մասնավորապես՝ աշխատակազմի քարտուղարության պետ է նշանակվել Ռոման Սմբատյանը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով` մինչ նոր նշանակումը վերջինս աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում որպես վերահսկողության տեսչության գլխավոր մասնագետ։
 
Ի դեպ, դատախազության կառուցվածքում քարտուղարությունը ձևավորվել է վերջերս՝ ընդհանուր բաժնի, արխիվի հենքի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել