1  Ակտիվ կենսակերպ վարեք

Ֆիզիկական ակտիվության բացակայությունը մարդու կյանքից 4 տարի է պակասեցնում: Այն մարդիկ, ովքեր ֆիզիկապես ակտիվ չեն, հակված են հետագայում տառապել սրտանոթային հիվանդություններով:

 

 2  Իմացեք և վերահսկեք խոլեստիրինի աստիճանը

Նրա բարձր մակարդակն արյան մեջ կարող է հանգեցնել ճարպակալման և մեծացնել սրտանոթային հիվանդությունների և կաթվածի հավանականությունը:

 

 3  Հետևեք առողջ դիետայի

Ճիշտ դիետան հանդիսանում է առողջության բարելավման առավել կարևոր կետերից մեկը: Այս օրենքին իրոք դժվար չէ հետևել: Բժիշկների հավաստմամբ, լավ ինքնազգացողություն պահպանելու համար կարևոր է օգտագործել մեծ քանակությամբ ձավարեղեն, թարմ բանջարեղեններ և մրգեր:

 

 4  Վերահսկեք արյան ճնշումը

Բարձր արյան ճնշումը հաճախակի անվանում են «անձայն մարդասպան»: Վերահսկելով ճնշումը մարդ կարող է 40%-ով նվազեցնել կաթվածի ռիսկը:

 

 5  Պահպանեք առողջ քաշը

Ավելորդ քաշն ազդում է սրտի աշխատանքի վրա և կարող է լուրջ հիվանդությունների և մահվան պատճառ հանդիսանալ: Ճարպակալությունը կարող է մարդու կյանքը նվազեցնել 4 տարով:

 

 6  Տեղեկացեք շաքարախտի վտանգի մասին
 

Շաքարախտը բարձրացնում է արյան ճնշումը, ատերոսկլերոզի, սրտանոթային հիվանդությունների և կաթվածի առաջացման հավանականությունը: Այդ պատճառով միշտ պետք է հետևել և վերահսկել շաքարի մակարդակն արյան մեջ:

 

 7  Դադարեք ծխելը

Տասնյակ հազարավոր մարդիկ վաղաժամ մահանում են ծխախոտի օգտագործման պատճառով:  Հենց մարդ դադարում է ծխել, սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը էականորեն նվազում է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել