Tert.am-ը գրում է.

Տրավմաներն ու դրանց հետևանքները սերունդներին փոխանցելու մասին հոգեվերլուծական աշխատանքներով հայտնի դարձած փարիզաբնակ Ժանին Ալթունյանը 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունից փրկվելով Ֆրանսիայում հաստատված բուրսացի ընտանիքի զավակ է: Հայրը՝ Վահրամ Ալթունյանը, 1915-20թթ. կյանքի համար մղած իր պայքարը հայատառ թուրքերենով գրի է առել, ինչն էլ հետագայում դարձել է դստեր աշխատությունների հիմքը։

 Գրող, թարգմանիչ Ալթունյանի գործունեության հիմքում եղել է հոր օրագիրը:

«Ակօս»-ի հետ զրույցում Ալթունյանը պատմել է, որ հայրն իր հետ երբևէ չի խոսել իր վերապրածի մասին: «Հայրս մահացավ 1970թ.-ին: 1978-ին մայրս ինձ տվեց հորս օրագիրը: Երբ կարդացի, երկար ժամանակ դրա ազդեցության տակ էի: Ցեղասպանության ժամանակ 14 տարեկան է եղել և օրագիրը գրել է 1920թ.-ին»,-ասել է նա:

Այժմ Ալթունյանի ստեղծագործությունները հրապարակվելու են նաև Թուրքիայում:

Անդրադառնալով «1915 թվականին զոհված հայերի թոռներին» ուղղված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցական ուղերձին, Ալթունյանը նշել է, որ դա իր համար ամոթալի էր: «Ես ցավակցություն չեմ ցանկանում: Դա վիրավորանք է. ձեր կողմից սպանված մարդկանց համար ցավակցո՞ւմ եք: Սակայն դա լավ կողմ էլ ունեցավ: Թուրքական մամուլն այդ ցավակցությունից հետո սկսեց ավելի հաճախ խոսել Ցեղասպանության մասին»,-ասել է Ժանին Ալթունյանը: Հիշեցնենք, որ իր խոսքում Էրդողանը 20-րդ դարասկզբի իրադարձությունների հետևանքով կյանքից զրկված հայերի հոգիներին հանգստություն էր մաղթել, իսկ նրանց թոռներին էլ ցավակցություն է հայտնել։

«Ակօս»-ը նաև հրապարակել է Ցեղասպանությունը վերապրածի օրագրից պատառիկներ, որոնք ներկայացնում ենք առանց կրճատման.

Գայլերի՞ն թողնեինք

Մայրս ասաց. «Մեր հիվանդի վիճակը շատ ծանր է, խնդրում եմ, այստեղ կանգ առնենք, հաջորդ խմբի հետ կգանք: Նրանք զայրացան, որ իրենց պատասխանում են, և սկսեցին հարվածել հորս գլխին: Մայրս բղավում էր՝ նրան մի՛ խփեք, ինձ խփեք, մի քանի հարված էլ մորս բաժին հասավ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել