ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածը կարգավորում է բնակելի տարածության օգտագործման իրավունքը, դրա ծագման հիմքերը, կարգը, սուբյեկտները, դադարման կարգը։
Բնակելի տարածության oգտագործման իրավունքը բնութագրվում է որպես բնակելի տարածությունում բնակվելու իրավունք։ Անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, որը չի կարող օտարվել, լինել գրավի, վարձակալության կամ անհատույց օգտագործման ինքնուրույն առարկա, ինչպես նաև չի կարող փոխանցվել այլ անձի ժառանգաբար կամ իրավահաջորդության կարգով: Բնակելի տարածության oգտագործման իրավունք ունեցող անձի հետ առանց uեփականատիրոջ համաձայնության կարող են բնակվել նաև իր ընտանիքի անդամները (ամուuինը,անչափահաu երեխաները):
Բնակելի տարածության oգտագործման իրավունքի ծագման միակ հիմքը սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագիրն է, որը պարտադիր կարգով ենթակա է պետական գրանցման: Բնակելի տարածության նկատմամբ գրանցված անհատույց oգտագործման իրավունքը uեփականատիրոջ պահանջով կարող է դադարեցվել դատական կարգով` սեփականատիրոջ կողմից փոխհատուցում տրամադրելու միջոցով, եթե բնակելի տարածության նկատմամբ գրանցված անհատույց oգտագործման իրավունքը դադարելու վերաբերյալ համաձայնությունը բացակայում է։
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքի փոխհատուցման հաշվարկման առանձնահատուկ կարգ է սահմանում, համաձայն որի՝ փոխհատուցման չափը մեկ ամuվա համար uահմանվում է իրավունքի դադարեցման պահին տվյալ բնակելի տարածության համար կիրառելի վարձավճարի չափից` հաշվարկված հետևյալ կերպ. յուրաքանչյուր բնակության իրավունք գրանցած անձի համար`բնակելի մակերեuի չափը բնակելի տարածության անհատույց oգտագործման իրավունք ունեցող անձանց և uեփականատերերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով uտացված մակերեuը, uակայն ոչ պակաu 5 քառակուuի մետրից և ոչ ավելի 9 քառակուuի մետրից։ Փոխհատուցումը հաշվարկվում է երեք տարվա համար և տրամադրվում է միանգամից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեuված չէ։
Դիտարկենք մեկ օրինակ. 50 քմ բնակելի տարածության նկատմամբ, բացի սեփականատիրոջ իրավունքից, գրանցված է 1 անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքը։ Այս դեպքում, ելնելով հաշվարկման սահմանված կարգից, 50-ը բաժանում ենք սեփականատերերի և օգտագործման իրավունք ունեցող անձանց ընդհանուր թվի վրա (2), ստանում` 25: Նշանակում է, յուրաքանչյուր իրավատիրոջ իրավունք իր մեջ առնվազն ներառում է 25 քմ տարածություն օգտագործելու իրավունք: Սակայն, այս պարագայում հիմք ենք ընդունում փոխհատուցման ենթակա օրենքով հստակ սահմանված առավելագույն մակերեսը՝ 9 քմ, և հաշվարկը կատարում դրա հիման վրա: Այնուհետև՝ նշված 9 քմ-ի ամենամսյա վարձավճարի չափը (որի մասին տեղեկատվությունը տրամադրում են համապատասխան մասնագետները կամ մասնագիտացված կառույցները) բազմապատկում ենք 36-ով (երեք տարվա հաշվարկով) և ստանում ենք միանգամից փոխհատուցման ենթակա ամբողջական գումարի չափը:
Մարինե Ֆարմանյան
ՀՀ փաստաբանների պալատի
երիտասարդական խորհուրդ



