Անհատական, հասարակական կամ ազգային կեցությունը առհասարակ կյանք ասածը չէ, այլ կյանքի այն կտորը, պատառիկը, որը մարդիկ կարողացել են մտովի մարսել, յուրացնել: Այլ կերպ ասած՝ մեր հասարակական կեցությունն այն է, ինչ մենք կարողացել ենք ներառել մեր կոլեկտիվ գիտակցության և մտածողության մեջ:

Ավելի պարզ ասած՝ մեր հասարակական կեցությունը կամ կյանքն այն է, ինչ մենք ներառել ենք մեր գիտակցության մեջ կոլեկտիվ մտածողության միջոցով, ոչ ավելի, ոչ պակաս:

Հետևաբար, ինչու՞ ենք մենք այսպես ապրում: Քանի որ այդքան է հերիքում մեր հավաքական ինտելեկտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել