1. Մարդիկ ամեն ինչ այնքան լուրջ են ընդունում, որ դա նրանց համար բեռ է դառնում: Պետք է սովորել ավելի հաճախ ծիծաղել: Ըստ «Osho»-ի՝ ժպիտը նույնքան սուրբ է, որքան աղոթքը:
2. Յուրաքանչյուր արարք անհապաղ արդունք է բերում: Պարզապես՝ անհրաժեշտ է զգոն լինել և հասկանալ՝ ինչն է լավ, ինչը՝ վատ:
3. Երբեք ոչ ոքի մի հարցրեք՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ: Կյանքը փորձություն է, որի արդյունքում անհրաժեշտ է ինքնուրույն ճշտել՝ ինչն է ճիշտ կամ սխալ:
4. Լինում են պահեր, երբ Աստված ինքն է թակում ձեր դուռը: Դա հենց սերն է՝ կնոջ, տղամարդու, երեխայի, ծաղկի, մայրամուտի կամ արևածագի միջոցով:
5. Արտասովոր լինելու ցանկությունը շատ սովորական ցանկություն է: Չլարվել և լինել հասարակ՝ դա է արտասովորը: Կյանքը մի մեծ գաղտնիք է, այն հնարավոր չէ կանխատեսել:
6. Կյանքը գաղտնիք է, որը հնարավոր չէ գուշակել, թեև շատերը կուզենային ապրել կանխատեսելի կյանքով:
7. Նախ՝ անկախացեք, բավականություն ստացեք ինքներդ ձեզնից, հետո եթե որևէ մեկը կգա ձեզ մոտ, շատ լավ, իսկ եթե չի գա, կրկին հիանալի է: Դրանից հետո դուք կարող եք հարաբերություններ կառուցել որպես տեր, այլ ոչ թե՝ որպես ծառա:
8. Եթե դուք հարուստ եք, մի մտածեք այդ մասին, իսկ եթե աղքատ եք, լուրջ մի ընդունեք ձեր աղքատությունը: Մտածելով, որ կյանքն ընդամենը՝ մեծ ներկայացում է, դուք ազատ կլինեք և զերծ կմնաք տառապանքներից:
9. Խիզախությունը դեպի անհայտություն տանող ընթացքն է՝ անկախ բոլոր վախերից: Միակ տարբերությունն այն է, որ վախկոտը լսում է իր վախերին և հետևում է դրանց, իսկ խիզախը, անտեսելով դրանք, առաջ է գնում:
10. Դուք անընդհատ փոխվում եք, դուք գետ եք, այսօր մի ուղությամբ եք հոսում, վաղը՝ մեկ այլ, պարզապես՝ պետք է նկատել դա: