1in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնական Զինեդին Զիդանը ենթադրում է, որ «արքայական ակումբ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հաջող ելույթ կունենա Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:
«Պատճառ չունեմ կասկածելու, որ Ռոնալդուն կարող է կրկնել հավաքականում այն, ինչ մրցաշրջանի ընթացքում անում էր «Ռեալ»-ի կազմում:
Քրիշտիանուն տպավորիչ է ելույթ ունենում: Նա հիանալի մարզավիճակում է, ինչը կապացուցի Բրազիլիայում»,- ասել է Զիդանը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1299704.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



