Armnewstv.am-ը գրում է.
Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղով անցնող Շահվարդ գետում սատկած ձկների օրգանիզմում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել: ՍԱՊԾ-ը հրապարակել է նմուշառված ձկների լաբորատոր փորձաքննության արդյունքը: Չնայած այս հանգամանքին, թունավորումը եւս չի բացառվում: Հովհաննես Մկրտչյանի խոսքով` կան թույներ, որոնք մի քանի ժամվա ընթացքում կենդանու օրգանիզմում չեզոքանում են:
Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղով անցնող Շահվարդ գետում մայիսի 16-ին ձկների զանգվածային անկման դեպք էր գրանցվել: Գյուղացիների ահազանգով մասնագետները 20 կիլոգրամ սատկած ձուկ էին հայտնաբերել գետում: Գյուղացիների պատմելով, անգամ անասուններն էին հրաժարվում գետից ջուր խմել: Թե ինչից են սատկել ձկները, վերջնականապես կպարզվի գետի ջրի լաբորատոր փորձաքննությունը: Բնապահպանական պետական տեսչությունը գրեթե բացառում է հոսանքահարման հավանականությունը: Ձկների անկումը նման մեծ տարածության մեջ հիմնականում լինում է թունավորումից կամ թթվածնային քաղցից:
Տեսչության ուսումնասիրության արդյունքը հայտնի կդառնա մի քանի օրից: Վնասի չափն արդեն հայտնի է` 7 միլիոն դրամ, մոտ 7 հազար սատկած ձուկ:
Ոսկեվազ գյուղում գտնվող «Հայասի գրուպ» ընկերությունը բացառում է ընկերության գործունեության եւ ձկների անկման միջեւ կապը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



