Tert.am-ը գրում է.

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի անվանումը, ինչպես նաև դրա օգտագործման ուղղվածությունը չի փոխվելու: Հենց այս պայմանով է 2005թ-ի մարզահամերգային համալիրը մասնավորեցվել «ԲԱՄՕ» ընկերության կողմից և ամրագրվել Կառավարության 2005 թ. օգոստոսի 25-ի թիվ 1321-Ն որոշման մեջ: Ներկայումս աճուրդի հանված մարզահամերգային համալիրը կրկին պետք է վաճառվի հենց այս պայմանագրի հիման վրա:

Հիշեցնենք, որ «ԲԱՄՕ» ընկերությունը 2005թ-ին Մարզահամերգային համալիրը սեփականաշնորհել է 5 մլն 700 հազ. ԱՄՆ դոլարի դիմաց: Այժմ համալիրը հանվել է աճուրդի՝ 19 350 100 000 ՀՀ դրամ նախնական արժեքով, ինչի մասին հայտարարություն է տեղադրված ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքում։

Պետական գույքի կառավարման վարչության լրատվական ծառայությունից Tert.am-ին տեղեկացրին, որ պատմամշակութային հուշարձանների շարքում գտնվող այս կառույցը սեփականաշնորհվել է տիպային պայմանագրի համաձայն, ինչը ենթադրում է, որ սեփականատերը չի կարող փոփոխություններ անել նրա արտաքին տեսքի վրա և փոխել նշանակությունը:

Նաև տիպային պայմանագրի առկայության դեպքում կառույցի բոլոր սեփականատերերի վրա տարածվում են միևնույն պարտավորությունները, ցանկացած փոփոխություն կարող է կատարվել միայն Պետական գույքի կառավարման վարչության համաձայնությամբ, բայց մինչ օրս որևէ մեկը վարչություն չի դիմել:

Tert.am-ի հետ զրույցում Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ընդգծեց, որ որևէ մտավախություն չի կարող առաջանալ այն հարցում, որ Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի: Նա ևս նշեց, որ կառույցը պետք է վաճառվի այն նույն կարգով, ինչ 2005թ-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել