1in.am-ը գրում է.
Հունաստանը 7 տարվա ընթացքում կվերադառնա ՀՆԱ-ի նախաճգնաժամային մակարդակին, կստեղծի 770 հազար աշխատատեղ և կհասնի քաղաքացիների բարեկեցության՝ հայտարարել է վարչապետ Անտոնիս Սամարասը՝ ելույթ ունենալով «Նոր ժողովրդավարություն» իշխող կուսակցության նախընտրական հավաքին՝ տնտեսության զարգացման նոր՝ «Հունաստան. Զարգացման տեսլականը» ծրագրով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Սամարասը կտրուկ քննադատել է ընդդիմությանն ու առաջիկա ընտրությունների համար ներկայացրել երկընտրանք՝ կայունություն և աճ կամ վերադարձ ճգնաժամին ու դժվարություններին:
Նրա խոսքով՝ նոր Հունաստանը կաշխատի միջազգային շուկաներում և դերակատարում կունենա աշխարհում: «Մենք ոչ մեկի թույլ չենք տա վերադարձնել մեզ ճգնաժամ և հուշագրեր (վարկատուների հետ- 1in.am)»,- հայտարարել է նա:
Վարչապետը հայտարարել է, որ 2009-2013 թվականներին Հունաստանը կորցրել է ՀՆԱ-ի շուրջ 50 մլրդ եվրո, իսկ այն վերականգնել հնարավոր է՝ շեշտադրում անելով հունական տնտեսության 10 ոլորտների զարգացման վրա: