Երբեք չեմ պաշտպանել Շուշանին: Ավելին, առիթի դեպքում, առաջին փնովողներից եմ եղել, բայց ...
Լրագրողի աշխատանքը միշտ համարել եմ շատ լուրջ, պատասխանատու ու դժվարին առաքելություն: Բայց նման լրագրողների աշխատաոճը համարում եմ անբարո, որոնք միկրոֆոնը ձեռքներին մոտենում են Գալուստին, Շմայսին, Լֆիկին, Մանվելին, Սեյրանին... ու մի անիմաստ հարց են տալիս, որպեսզի փիառ ապահովեն: Որքան էլ Շուշանը ՀՀԿ-ական է, ու իմ համար անընդունելի՝ ես նրան փորձ անգամ չեմ անի համեմատել վերը նշված անձանց հետ: Ես Շուշանին համարում եմ, խելացի, գիտակից, կարդացած, գրագետ կին:
Ինչից է գալիս Շուշանի ներվային ու ոչ ադեկվատ պատասխանները: Նա գիտի, որ վայ լրագրողները սպասում են մի լեզվի սայթաքման, որ դրանով խայտառակեն իրեն, որը ինչպես նկատում ենք շատ վատ է անդրադառնում նրա հոգեկան աշխարհի վրա, ի տարբերություն վերը նշվածների, որոնք ծաղրում են լրագրողներին ու հետո հրճվում:
Խորհուրդ լրագրողներին. հարցը տվեք մասնագետին, եթե իրոք լուրջ պատասխան եք ակնկալում:
Ի վերջո, կնոջը քննադատելուց՝ պահպանեք էթիկայի նորմերը: Յուրաքանչյուրը թող նայի իր ընտանիքի անդամներին, շրջապատին, գուցե նրանց մեջ գտնի գեր, խուլ,
կույր, անդամալույծ, հոգեկան հիվանդ....
Հ.Գ. Իսկապես զզվելի է ընկերներ, չի կարելի սխալ գործած մարդու վրա ինքնահաստատվել ու դա անբարոյականություն է, իսկ երբ քննարկում ես դիմացինի ֆիզոլոգիական արատները՝ ( եթե անգամ թշնամիտ է ) դա արդեն կրկնակի անբարոյականություն է:
Չգիտեմ.. մարդ եղե՛ք միքիչ ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել