GalaTV.am-ը գրում է.

Մենք կարծում ենք, որ սիրելու ունակությունը մեզ առանձնացնում է շատ կենդանիներից: Բայց գիտության տեսանկյունից ողջ ռոմանտիկ զգացողությունները միայն եսասեր ու ցինիկ գեների խորամանկությունն է, որոնց միակ ձգտումը անվերջ բազմանալն է:

01. Խորամանկություն

Էվոլյուցիայի տեսանկյունից ցանկացած կենդանի արարած գեների միակցություն է, որոնք կրկնօրինակում են ինքն իրենց: Գեները կարող են աճել, դառնալ բջիջներ, օրգանիզմներ դառնալ, փոխգործակցել միմյանց հետ, եւ վերջապես հետք են թողնում նրանք, որոնց հաջողվում է պահել իրենց կրկնօրինակներին: Որպեսզի հասնեն իրենց նպատակներին, գեները դիմում են զանազան խորամանկությունների: Որոշ գեներ իրենց հույսը դնում են պարզության եւ էֆեկտիվության վրա եւ կարճ ժամկետում արտադրում են մաքսիմալ քանակության իրենց կրկնօրինակներ: Օրինակ բակտերիաները կիսվում են երկու մասի, իսկ հիդրաները տրոհվում են բազմաթիվ մարմինների: Դա կոչվում է անսեռ բազմացում:

Ուրիշ գեներ գործում են ավելի խորամանկ: Նրանք ոչ թե պարզապես կրկնօրինակում են իրենց, այլ խառնվում են ուրիշ գեների հետ եւ հետնորդ են թողնում այդ խառնուրդից: Դա է սեռական բազմացման իմաստը, որը կենդանի արարածներին տվել է ընտրելու կարողություն. ու՞մ հետ «խառնվել», որպեսզի ապահովվի ավելի լավ սերունդ: Անսեռ բազմացման թիրախը միայն քանակությունն է: Իսկ սեռականի համար կարեւոր է որակը:

«Ընտրիր եւ խառնիր» մարտավարությունը, պարզվեց, չափազանց արդյունավետ է: Այն օգնել է գեներին տիրապետել ողջ մոլորակը՝ լեռներից մինչեւ ծովի հատակը: Օգտագործելով սեռական բազմացումը՝ գեները կառուցել են իրենց համար երեւակայական մեքենա՝ մարդու մարմնի նման, եւ այդ ամենը հանուն իրենց շարունակության: Իսկ ի՞նչ, եթե մեզ՝ հասուն խելամիտ մարդկանց, չի հետաքրքրում մեր գեների մտադրությունները: Ի՞նչ, եթե մենք չենք ուզում բազմանալ: Իհարկե գեները նախատեսել են նաեւ դա: Որպեսզի խաբեն մարդուն, նրանք ստեղծել են սերը:

Ամերկացի մարդաբան Հելեն Ֆիշերը սերը բաժանել է երեք կենսաբանական բաղադրիչների. կիրք, գրավչություն եւ կապվածություն: Ինչպես ինքնաթիռներում առանձին շարժիչներ աշխատում են մեկը մյուսից անկախ, այդպես էլ մարդու գլխուղեղում այդ երեք սիրո բաղադրիչները ինքնուրույն կառավարում են մեզ ցանկություններով եւ էմոցիաներով: Կարելի է կապվածություն ունենալ մեկ զուգընկերոջից, հրապուրանք ունենալ մեկ ուրիշի նկատմամբ եւ միեւնույն ժամանակ գրգռվել էրոտիկ լուսանկարներում պատկերված մեկով:

02. Ցանկասիրություն

Ցանկասիրություն կամ լիբիդո՝ դա ցանկություն է ամեն գնով մասնակցել սեռական բազմացմանը: Ում հետ, ինչի համար, որտեղ եւ ինչ վերջնական արդյունքով՝ դա կարեւոր չէ: Կարեւորը գործընթացն է, այլ ոչ թե արդյունքը: Մարդկային կրքի նմանությունը կենդանիների մոտ համարվում է նրանց արձագանքը սիրո ֆերոմոններին: Օրինակ՝ այդ նյութերը արտազատում են սեռահասուն արու մկները: Ֆերոմոնի մոլեկուլները ընկնելով էգ մկան քիթը՝ կապվում են նրա ներվային վերջույթների հատուկ ռեցեպտորների հետ: Նրանք ազդանշան են արձակում՝ «բազմանալու ժամանակն է» հենց ուղեղի մեջ, որը անմիջապես սկսում է հրամաններ արձակել՝ «բեղմնավորման համար պատրաստ, սեռական հորմոններում արյուն մղել, արուին տեսադաշտից չկորցնել»:

Կիրքը բազմանալու գլխավոր շարժիչն է եւ Homo sapiens-ների մոտ դրանք աշխատում են երկու սեռական հորմոններով՝ էքստրոգեններում եւ անդրոգեններում: Բազմանալու հին մեխանիզմ լինելով՝ կիրքը կույր է եւ բարոյականության նորմերը անօգնական են դրա դեմ:

03. Հրապուրանք

Եթե կրքի համար բոլոր շրջապատողները միանման են, ապա հրապուրանքի մակարդակով տեղի է ունենում ընտրություն, որի համար բոլորը մտածում են: Էգ եղջերուն իր նախնտրությունը կտա պայքարում հաղթած արուին: Երիտասարդ աղջիկը հանդիպման կգնա ամենահրապուրիչ կավալերի հետ: Նեյրոֆիզիոլոգիական տեսանկյունից այդ երկու գործողությունների միջեւ տարբերություն չկա: Գլխավոր նյութը, որը պատասխանատու է հրապուրանքի համար, որը նաեւ անվանում են սիրահարվածություն, համարվում է դոֆամինը: Եթե ուղեղում դոֆամինի մակարդակը բարձրանա, մարդու մոտ կառաջանա էյֆորիա, մարդը կդառնա գերակտիվ, կկորցնի ախորժակը եւ քունը, կանհանգստանա հասարակ բաներից եւ միեւնույն ժամանակ կսկսի լավ ընկալել: Այդպիսի էֆեկտ պատճառում են նաեւ կոկաինը եւ ամֆիտամինները, որոնք ստիպում են օրգանիզմին «ճզմել» իրենցից ողջ դոֆամինը: Ինչո՞ւ գեներին ստիպել մարդուն դարձնել ներվային, բայց կենսուրախ եւ խելացի:

Պատասխանը շատ պարզ է. գեների տեղափոխման մեքենան պետք է հաղթահարի ցանկացած դժվարություն, բայց սեռական բազմացման գործը ընտրված զուգընկերոջ հետ ավարտին հասցնի: Ի դեպ, ինչքան հնարավոր է, այնքան արագ գործը վերջացնել, քանի դեռ ուրիշը չի հայտնվել, ով ցանկություն կունենա գեները խառնելու: Հատկապես դա է պատճառը, որ սիրահարները խիստ ներվայնանում են եւ քաղցր-տանջալի վիճակից միակ ելքը տեսնում են հետեւյալում՝ տիրանալ իրենց սրտի թագուհուն: Եվ միեւնույն ժամանակ գեները հասցնել ուր որ հարկն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել