1in.am-ը գրում է.
Միխայիլ Գալուստյանը մասնակցել է «Վինտաժ» խմբի «Երբ դու կողքիս ես» երգի տեսահոլովակի նկարահանումներին: Սյուժեի համաձայն՝ Միխայիլը խաղացել է օրինակելի ընտանիքի հոր դերը, որը ամուսնական կապերով կապված է Աննա Պլետնևայի հետ: Սակայն նկարահանումների ժամանակ կազուս է տեղի ունեցել, գրում է storystar.ru-ն:
Արտիստների համար ճաշի ժամին պետք է ուտելիք բերեին, սական դա ժամանակին չեն կարողացել անել: Սոված չմնալու համար Միխայիլը բոլորին առաջարակել է գնալ շաուրմա ուտելու: Պլենտևան մտածել է, որ Գալուստյանը, ինչպես միշտ, որոշել է կատակել: Սակայն Միշան գտել է մոտակա շաուրմայի վաճառքի կետը և բոլորին շաուրմայով հյուրասիրել:
Աննա Պլետնևան հրաժարվել է հյուրասիրությունից, քանի որ մեծ կասածանքով է վերաբերվում արագ սննդի: Սակայն Գալուստյանն այնպիսի ախորժակով է կերել, որ երգչուհին չի դիմացել և միացել է բոլորին: Ավելի ուշ շոումենը խոստովանել է, որ շաուրման իր սիրելի ուտելիքներից է: