Այսօր 77 տարեկան հասակում մահացել է ադրբեջանական գերությունից վերջերս վերադարձած Մամիկոն Խոջոյանը: «Ընդդեմ իրավական բռնության» հասակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանի խոսքերով գերության ժամանակ ադրբեջանցիները բացի բռնություն գործադրելուց, ծերունու կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող հեղուկ են ներարկել:
Հիշեցնենք, որ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ էր հայտնվել այս տարվա հունվարի 28-ին: Մարտի 4-ին մեկ ամսից ավելի գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



