Ինձ տեղեկություններ են հասել, որ առաջիկա մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության օրը, հրամանագիր կհրապարակվի ռաբիզ երգիչներ Սպիտակցի Հայկոյին և Թաթուլ Ավոյանին ՀՀ վաստակավոր արտիստ պատվավոր կոչում շնորհելու մասին...
Եթե հրապարակվի այդ հրամանագիրը, ապա ես անմիջապես կհրաժարվեմ 2007 թվականին ինձ շնորհված ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ պատվավոր կոչումից:
Կոչ եմ անում արհեստավարժ արվեստի բոլոր գործիչներին՝ միանալ իմ կոչին, հրաժարվել պատվավոր կոչումներից, եթե կյանքի կոչվի այդ հրամանագիրը:
Մենք շատ բան ենք կուլ տվել, շատ ապօրինությունների հետ ենք համաձայնել, բայց այս մեկը եկեք կուլ չտանք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/502730963164700?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



