ArmnewsTV.am-ը գրում է.
Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպանը համարում է, որ նախնական կալանքի երկարաձգումը խախտում է անմեղության կանխավարկածը: Մարի Դոզեն նշեց, որ նախնական կալանքի երկարաձգումը հիմնավորում է պահանջում: Նա զարմացած է, որ դատավորը քննում է տուժող կողմի միջնորդությունները` Վարդան Պետրոսյանի հարբած լինել-չլինելու մասին, մինչդեռ մեղադրականում հարբած լինելու մեղադրանք չկա:
Դոզեն շեշտեց, որ դատական նիստին ականատես է եղել իր պաշտպանյալի հանդեպ ատելության դրսևորման, մասնավորապես տուժողներն իր ներկայությամբ ամբաստանյալին թշվառ հարբեցող են անվանել, նրա մասին հոդվածից թռուցիկներ բաժանել, որտեղ Վարդան Պետրոսյանը պատմում է Ֆրանսիայում իր ընկերների հետ ուտել-խմելու մասին: Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը հայտարարեց, թե այդպես էլ չհասկացավ` ֆրանսիացի պաշտպանի ելույթը առարկությո՞ւն էր, միջնորդությո՞ւն, թե՞ բարոյական հորդոր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



