1. Ժամանակը թռչում է նետի պես, չնայած՝ րոպեները սողում են: Ֆելիքս Մենդելսոն

2. Ժամանակը հոյակապ ուսուցիչ է,  սակայն, ցավոք, այն իր աշակերտներին սպառնում է ծերությամբ: Բեռլինգ

3. Արծիվը երբեք այնքան շատ ժամանակ չի կորցնում, որքան այն դեպքում, երբ ագռավին թռչել է սովորեցնում:

4. Ամենաանդառնալի կորուստներից մեկը ժամանակի կորուստն է: Բյուֆոն

5. Ժամանակը երբեք կանգ չի առնում, կյանքը մշտապես զարգանում է, մարդկային փոխհարաբերությունները փոփոխվում են յուրաքանչյուր հիսուն տարում: Գյոթե

6. Ժամանակը բոլոր գանձերից ամենաթանկարժեքն է: Թեոֆրաստոս

7. Ժամանակն ամրացնում է ընկերությունը, սակայն այն թուլացնում է սերը: Լաբրյուեր

8. Աշխարհում երկու մեծագույն  բռնակալներ կան՝ պատահականությունն ու ժամանակը: Հերդեր

9. Րոպեները երկարատև են, իսկ տարիները՝ արագահոս:  Ամիել

10. Պարտաճանաչությունը ժամանակի գող է: Օսկար Ուայլդ

11. Ավաղ, ժամանակը չի անցնում, անցնում ենք մենք: Ռոնսար

12. Այսօրվա մի ժամն արժե վաղվա երկու ժամը: Թոմաս Ֆուլեր

13. Երբ սիրում ես, ժամանակն արագ է անցնում: Բալզակ

14. Մեր կյանքը ծաղիկ է: Ո՞վ գիտի, թե երբ են թափվելու նրա պսակաթերթերը: Ճապոնական ժողովրդական իմաստություն

15. Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
      Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
      Հուշերից որքան հեռու եմ կենում,
      Մեկ է, կապում են թևերս նրանք: Հ. Սահյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել