Երբ չես միացնում հեռուստատեսությունը, խոսում են ու խոսում, երբ չես մտնում մամուլ, գրում ու գրում են, երբ չես անցնում թաթերական հրապարակի կողքով, ելույթ են ունենում ու ելույթ, երբ չես լսում, ասում են՝ պետք է, պետք է, պետք է: Ուղղակի արդեն զզվելի է դառնում. բացի խոսելուց, ոչ մի կոնկրետ քայլ, իսկ այդ ժամանակ կոռումպացվածները թալանում ու թալանում են, նրանք խոսում են, իսկ սրանք թալանում, իհարկե, ոմանք էլ կան, ովքեր համ խոսում են, համ թալանում` սրանք ավելի վտանգավորներն են…: Խոսելուց բացի, կոնկրետ ի՞նչ կարող եք անել. իհարկե, ոչինչ, հակառակ դեպքում երկիրը օրը ցերեկով չի թալանվի:
Հ.Գ Եթե դուք ստեղծված եք միայն խոսելու համար, բա հարց չե՞ք տվել Ձեզ. իսկ այս թալանչիներին ո՞վ պետք է հետևի, որ նրանք գոնե քիչ թալանեն, ո՞վ պետք է ստիպի դատաիրավական համակարգին պատշաճ աշխատել, թե հույսներդ դրել եք, որ այն աշխարհից մեր «պապերը» պետք է գան ու սրանց պատժեն: