Թարմացված տարբերանշաններ են հայտնվել Lipton, Bacardi, Reebok, PayPal և մի քանի այլ ապրանքատեսակների մոտ: Սպառողների համար այդ փոփոխությունը գրեթե աննկատ է մնացել, իսկ դիզայներների ու գովազդային գործակալների համար քննարկման շատ լավ թեմա է ի հայտ եկել՝ «Արդյո՞ք նոր տարբերանշանը հնից ավելի լավն է, թե վատը»:

Lipton-ի տարբերանշանը շատ աննշան փոփոխությունների է ենթարկվել: Ամենակարևորը ներկայումս այն «Lays» չիպսերի տարբերանշանի հետ չշփոթելն է:

Bacardi-ի նոր տարբերանշանի վրա պատկերված չղջիկը, որը 151 տարի հանդիսացել է ապրանքանիշի խորհրդանիշը, փոխել է արտաքին տեսքը: Որպես նախատիպ ընտրվել է 1900-ականների սկզբին մատիտով արված պատկերը:  

Visa-ի նոր տարբերանշանն ազատվել է «V» տառի վերին հատվածի ոսկեգույն անկյունից և կապույտի ավելի մուգ երանգ է ստացել:

Տարբերանշանի նախկին տարբերակի վրա պատկերված «&» նշանը վերածվել է հասարակ «+»-ի:

Reebok ընկերության նոր տարբերանշանը դարձել է «դելտան»: Ընկերությունը կարծում է, որ տարբերանշանը նույնքան ճանաչվող կդառնա սպառողների շրջանակում, ինչպես որ Nike-ի կամ Adidas-ի տարբերանշանները:

Made in Britain-ի նոր տարբերանշանը փոխել է իր ուղղությունը, ավելի ժամանակակից և լակոնիկ է դարձել: Նրանում հեշտությամբ նշմարվում է Մեծ Բրիտանիայի դրոշը:

Բառարանների հայտնի հրատարակության նախկին տարբերանշանը բաղկացած էր միայն տառերից: Նոր տարբերակում ավելացել է մի նշան, որը միացնում է ապրանքանիշի անվան առաջին տառերը:

Հայտնի մեքենաների ապրաքանիշն իր նոր տարբերանշանում ազատվել է դափնեպսակից:

Դիզայներների խոսքերով, երկու «P» տառի համադրությունը PayPal–ի նոր տարբերանշանում ընդգծում է կապը մարդկանց, ինչպես նաև նրանց գումարների հետ:

Sky–ի նոր տարբերանշանում գործածված եռանկյունը խորհրդանշում է նավիգացիոն կոճակը՝ հեռուստաալիքների և հեռուստահաղորդումների ողջ բազմազանության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել