Երեկ Բերձորի ազատագրման 22-րդ տարեդարձն էր:
Երկու հակառակ կողմերից Բերձորը թուրքերից մաքրելուց հետո հանդիպում են ազատամարտիկները: Եղբայր ազատամարտիկները:
- Ախպե՛ր, հա՞յ եք, - կատակում են:
Կատակում են, բայց էդ հարցը դարձել է հայը հային ճանաչելու, հարազատության, ամբողջից մեկը լինելու ու քեզ նման մեկին զատելու ինչ-որ կոդ, գաղտնաբառ:
Նրանք իրար վրա չեն կրակել, ի տարբերության էսօրվա վայրենիների: Կրակելու կարիք է եղել՝ կրակել են թշնամու վրա, պատերազմի ժամանակ: Ու հետո՝ հաղթական՝ օդ: Ու նաև զոհված եղբայրների համար:
Ու՞մ վրա եք կրակում էսօր, գազաննե՛ր: Ձեզ պիտի ձեր ձեռքի էդ ստից չխկանով սահման առաջին գիծ կանգնեցնել, տեսնեմ՝ տղամարդկություններդ կհերիքի՞ մի քանի րոպե կանգնել ու թշնամու ուղղությամբ կրակել:
Կրակեցիք ձեր եղբայների վրա, կանանց ու երեխեքի վրա, ու հաղթանակա՞ծ եք: Դուք հասկանու՞մ եք՝ ինչ է հաղթանակը, երբ են հաղթում ու ինչպես:
Կրակելուց առաջ մի հատ չհարցրի՞ք՝ ախպեր, հա՞յ ես: