Երևանի մայթերով՝ հատկապես կենտրոնում, մարդիկ քայլում են իրար հրմշտելով, իրար տրորելով, խառնված, առանց հետիոտնի երթևեկության և քաղաքավարության կանոնների պահանջների, առանց տարրական կազմակերպվածության: Կեսմետրանոց մայթերին այստեղ-այնտեղ ջահել-ջուհուլները կանգնած, հայավարի փակելով երթևեկությունը, զրուցում են՝ թքած ունենալով անցորդների վրա:
Հիմա շատերը վրդովված կհարձակվեն, թե ինչո՞ւ հայավարի... Լա՛վ, թող լինի թրքավարի, էշավարի, բռիավարի…
Երբ դիտողություն էլ անում ես, մի բան էլ փորձում են քեզ սխալ հանել: «Դե հոպար ջան, մի երկու րոպեով էլի, կանգնած տղերքով զրուցում ենք»:
Տո՛ այ 20-30 տարեկան անհույս թոշակառուներ, ես ձեզ ի՞նչ հոպար...Հետո ինչ, որ ձեզանից մի քիչ շուտ եմ ծնվել…
Մայթերը մի փակեք, յուրաքանչյուրդ ձեր աջ կողմով երթևեկեք, ի վերջո տարրական դաստիարակություն ունեցեք…Տնի՞ց եք դուրս եկել, թե գոմից...



