Սկսվեց «Նոր Ալիք» մրցույթը. մի 10 րոպե անցել էր, իսկ Ֆելոն դեռ չէր սկսել զզվացնել իր սրամտություններով: Մտածում եմ հմ, լավա, Արմենիան լսեց բազմաթիվ մարդկանց խնդրանքները, և գոնե այսօր մեզ հնարավորություն կտա առանց Ֆելոյի սրամտությունների վայելել բարձր մակարդակով կազմակերպված համերգ՝ հաղորդավարների հետաքրքիր մեկնաբանությամբ: Բայց դե, Ֆելոն ավանդույթին համաձայն այսօր էլ չի թողնելու բան լսենք, ավելին՝ այսօր Ֆելոյից բացի ստիպված ենք հանդուրժել նաև կենսաբանության ֆակուլտետը կարմիր դիպլոմով ավարտած Վակցինային: Ֆելո ջան, քեզ շատ եմ սիրում, բայց մի խնդրանք էլի. կամ քիչ խոսիր, թող լսենք հաղորդավարներին, կամ ընդհանրապես մի խոսիր, կամ խոսիր միայն ընդմիջումների ընթացքում (ենթադրենք երբ ծափեր են հնչում), կամ էլ խնդրիր Արմենիայի տնօրինությանը ազատի մեզ առանց այդ էլ հասկանալի համերգի մեկնաբանություն լսելուց.. Իմաստը չեմ հասկանում նրա, որ համերգը պիտի մեկնաբանվի, չեմ կարծում էդքան անհասկացող ազգ ենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: