Աշխարհում ընդունված է օգտագործել «Հեռացում անգլիական ձևով» արտահայտությունը, որը ենթադրում է, երբ մեկը հեռանում է, կամ բաժանվում իր ընկերոջից կամ սիրեցյալից, որևէ «ձայն» չի հանում ու սահուն քայլերով, աննշմար՝ որպես քնքուշ մութի թև, դուրս է գալիս տեսադաշտից:
«Հեռացում հայկական ձևով» լրիվ հակառակ հեռացումն է՝ շուխուրով, հարայհրոցով.- էլ գող փիսո, էլ քաչալ շուն, էլ բ, էլ գ, էլ իմպոտենտ, էլ չբեր.., սակայն անգլիացիների դեպքում հեռանալուց հետո կողմերը կամ նախապես թունավորած են իրար լինում, կամ էլ իրար վարակած սիբիրյան խոցով, թիֆով, խոլեռայով ու սպիդով... իսկ հայկական հեռացման դեպքում ընկերները կամ զույգերը բավարարվում են միայն անեծքներով ու հայհոյանքներով, էնպես որ, ոնց քցում բռնում եմ «հայկական ձևով հեռացումն» ինչքան էլ ոչ քաղաքավարի հնչի, միևնույն է ավելի «մարդասիրական» է: ՃՃՃ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/693673140672139?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել