Tert.am-ը գրում է.

Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը, Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե հոգեբանական ի՞նչ խնդիրներ են առավել ընդգծված մեր հանրության շրջանում, նշեց, որ մենք չունենք ազգային մակարդակի հետազոտություն, և ինքն իրեն իրավունք չի վերապահում հայտարարել, թե հատկապես և առավելապես հոգեբանական ինչ խնդիրներ ունենք:

«Բայց մի բան հստակ է, որ հանրության շրջանում ամենատարածված խնդիրներից մեկը, որը մյուս երկրների մոտ ավելի շատ է, կպչուն-սևեռուն խանգարումներն են: Դրանք կպչուն գործողություններ կամ կպչուն մտքեր են»,-ասաց հոգեբանը՝ նշելով, թե աշխարհի շատ երկրներում է եղել և շատ քիչ դեպքերում է տեսել, որ այդքան կարևորեն ավտոմեքենայի և հեռախոսի համարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել