Lionel-Messi1in.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին ներողություն է խնդրել «Բարսելոնա»-ի երկրպագուներից անհաջող մրցաշրջանի համար: Բացի այդ, ֆուտբոլիստը նշել է, որ չի բացառում թիմից հեռանալու հնարավորությունը, եթե ակումբի ղեկավարությունը ցանկանա:

«Շատ եմ ցանկանում շարունակել խաղալ «Բարսելոնա»-ում, որը ինձ համար տան պես է,- գրել է Մեսսին Weibo-ի իր էջում: Ակումբի ղեկավարությունը պետք է որոշի իմ ապագան: Անձամբ ես ցանակնում եմ շարունակել հանդես գալ այստեղ: Բայց եթե «Բարսելոնա»-ն այլ կարծիք ունի, ապա ստիպված կլինեմ ելք փնտրել: Ցանկանում եմ ներուղություն խնդրել «Բարսելոնա»-ի բոլոր երկրպագուներից և խոստանալ, որ հաջորդ մրցաշրջանում մենք կվերադառնանք, որպեսզի հաջողության հասնենք»:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ավարտված առաջնությունում «Բարսելոնա»-ն 87 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ 3 միավոր զիջելով չեմպիոն «Ատլետիկո»-ին, իսկ Լեո Մեսսին, անցկացրած 31 խաղում, դարձավ 28 գոլի հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել