photo3997278650245371465_480_3201in.am-ը գրում է.

Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականները հայտնել են, թե ինչպես լույսից կարելի է մատերիա ստեղծել: Այս մասին ասվում է Nature Photonics ամսագրում հայտնված հոդվածում:

Խոսքն, այսպես կոչված, Բրեյթ-Ուիլերի գործընթացի՝ երկու ֆոտոնների բախման ժամանակ էլեկտրոն-պոզիտրոնային զույգի ստեղծման գործընթացի տեսության մարմնավորման մասին է: Այդ տեսությունը 1934 թվականին ձևավորել են ֆիզիկոսներ Արչիբալդ Ուիլերն ու Գրեգորի Բրեյթը:

Այժմ հաջողվել է կյանքի կոչել տեսական հաշվարկները: Ինչպես հայտնել են հոդվածի հեղինակները, դրա համար նրանցից պահանջվել է մի քանի տասնյակ բաժակ սուրճ և բազմաթիվ անքուն գիշերներ՝ լաբորատորիայում:

Հետազոտողները ստեղծել են ֆոտոնային կոլայդեր, որը կարող է լույսը վերածել մատերիայի: Նման սարքը նոր խոսք կդառնա բարձր էներգիայի ֆիզիկայում և կօգնի գիտակցել գործընթացները, որոնք տեղի են ունեցել տիեզերքի ստեղծումից հետո առաջին 100 վայրկյանում, ինչպես նաև հասկանալու գամմա բռնկումների բնույթը: Գամմա բռնկումներն իրենցից ներկայացնում են պայթյունավտանգ բնույթի էներգիայի մասշտաբային տիեզերական արտանետումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել