
Նրա անունն է Ալբերթ Ֆիշ: Նա իր համար զոհ միշտ ընտրում էր երեխաների, որոնց սպանում և ուտում էր: Այս «մարդու» այլասերություններն այնքան սարսափելի էին, որ երբեք ոչ ոք չէր կասկածում, որ նա հոգեկան հիվանդ է: Սակայն Ֆիշը մեղսունակ էր ճանաչվել և դատապարտվել էր մահապատժի:
Ծնվելուց Ալբերթին տվել էին Համիլթոն անունը: Համիլթոն Ֆիշը ծնվել էր 1870թ.-ին՝ Վաշինգտոնում՝ բավականին հարգարժան ընտանիքում: Նրա բազմաթիվ բարեկամները տառապում էին տարբեր հոգեկան հիվանդություններով: Համիլթոնն իր դպրոցական տարիներն անցկացրել է դպրոց-ինտերնատում, որտեղ նա առաջին անգամ մարմնական պատիժների էր ենթարկվել: Հենց այդ շրջանում նրա մոտ սկսվել էին առաջին հոմոսեքսուալ շփումները: Չափահաս դառնալուց հետո նա տեղափոխվեց Նյու-Յորք և փոխեց իր անունը՝ վերածվելով Ալբերթ Ֆիշի:

Որոշ ժամանակ անց Ալբերթի մայրը նրան ստիպեց ամուսնանալ: Կինը Համիլթոնին վեց երեխա պարգևեց: Հետագայում մարդասպանի կինը վստահեցնում էր, որ Ֆիշը ընտանիքի լավ հայր էր, սակայն ժամանակ առ ժամանակ նրա պահվածքը բավականին տարօրինակ էր լինում: Օրինակ՝ մեկ անգամ նա դիտմամբ շատ լուրջ իր ձեռքը վնասեց մեխով:
«Բրուքլինյան վամպիրը» ԱՄՆ-ի ամենադաժան մարդասպանն է: Ֆիշին ձերբակալել են 1903թ.-ին:
Ֆիշը սերիական մարդասպան էր դարձել 1920-ական թվականներին, երբ 50 տարեկան էր: Հետաքննությունը պարզել էր, որ նա առաջին անգամ երեխայի սպանություն կատարել էր 1910թ.-ին՝ Ուիլմինգթոն քաղաքում:

1924թ.-ի հուլիսի 14-ի առավոտյան 8-ամյա Ֆրենսիս Մաքդոնելն անհետացավ: Վերջին անգամ երեխային տեսել էին նիհարավուն կազմվածքով և սպիտակ մորուքով մի մարդու ուղեցկությամբ խաղահրապարակից հեռանալուց: Մի քանի ժամ անց Ֆրենսիսի մարմինը հայտնաբերեցին անտառում: Երեխային դաժան ծեծի էին ենթարկել, բռնաբարել և խեղդամահ արել: Ոստիկանությունը սկսել էր այդ խորհրդավոր անձնավորության որոնումները, սակայն ոչ մի արդյունքի չէր հասել:
1927թ.-ի փետրվարի 4-ին Բիլլի Գաֆնին անհետացել էր իր տան մոտակայքից: Հարևանի երեխան պատմել էր, որ երբ նրանք խաղալիս են եղել, նրանց մոտեցել է նիհարավուն կազմվածքով մի տղամարդ և տարել Բիլլին: Այդ անգամ երեխայի մարմինը չհայտնաբերեցին: Մյուս դեպքը կատարվել էր 1928թ.-ի հունիսի 3-ին: Այս հանցագործությունը տարբերվում էր նախորդ երկուսից: 17-ամյա Էդուրադը, ով աշխատանք էր փնտրում, հայտարարություն էր տվել թերթում: Նրան պատասխանել էր Ֆրենկ Հովարդ անունով տղամարդը: Շուտով «Հովարդը» ժամանեց Էդվարդի տուն և ընտանիքի վրա դրական տպավորություն թողեց:
«Հովարդը» ևս մեկ անգամ այցելեց նրանց, իբրև թե աշխատանքի վերջնական համաձայնությունը կարգավորելու համար: Իր վերջին այցելության ժամանակ նա առաջարկեց Էդվարդի կրտսեր քրոջը՝ Գրեյսին, մանկական տոնախմբության տանել: Մի փոքր տատանվելուց հետո ծնողները համաձայնեցին: Ավելորդ է ասել, որ նրանք այլևս չտեսան իրենց դստերը:

Ոստիկանությունը միանգամից սկսել էր աղջկա որոնողական աշխատանքները: Շուտով պարզվել էր, որ «Ֆրենկ Հովարդ» անունով անձնավորություն գոյություն չունի: Երեխայի ոչ մի հետք չհայտնաբերվեց և մի քանի ամիս անց գործը փակվեց:
10 տարի անց, երբ Ֆիշն արդեն ծերացել էր և հստակորեն չէր հասկանում, թե ինչ է անում, նամակ էր գրել Գրեյսի մայրիկին, որտեղ մանրամասնորեն նկարագրել էր, թե ինչպես էր սպանել, այնուհետև կտրատել փոքրիկի մարմինը և փափուկ հատվածները տապակել ու կերել: Նա աղջկան կերել էր 9 օր:

Այդ գործով հետաքննությունը վերսկսվել էր: Հետախույզ Ուիլյամ Քինգը գլխավորել էր գործընթացը և չափազանց լուրջ էր վերաբերվել այդ հարցին: Շուտով Քինգի օպերատիվ գործունեության և Ֆիշի ուղարկած նամակի շնորհիվ մարդասպանը հայտնվեց ոստիկանության ձեռքերում:
Մարդասպանի զոհերի հստակ թիվը պարզ չէ, ենթադրվում է, որ նա սպանել է 7-15 մարդու: Որոշ երեխաների Ալբերթը բռնաբարել էր: Հետաքննության ժամանակ նա մանրամասնորեն նկարագրել էր, թե ինչպես էր սպանում, մասնատում և ուտում իր զոհերին: Հատուկ ուշադրության էր արժանացրել Բիլլ Գաֆնիի սպանությունը: Սպանելու համար նա հատուկ գործիքներ էր օգտագործում, տանջամահ անում նրանց:
Բացի այդ, մարդասպանը հակված էր նաև ինքնախոշտանգման: Նա մտրակով հարվածում էր իրեն, այրում մարմնի մասերը, հարվածում փայտով և ասեղներ մտցնում սեռական օրգանները՝ հաճույք ստանալու համար: Ալբերթի սեռական օրգաններում 27 ասեղ էր հայտնաբերվել:
Հոգեբույժները Ալբերթին մեղսունակ էին ճանաչել: Երբ Ֆիշն իմացել էր, որ իրեն մահապատիժ է սպասվում, ասել էր, որ պատժամիջոցն իրեն բավականին հետաքրքիր է թվում:

1936թ.-ի հունվարի 16-ին մարդասպանին էլեկետրական աթոռի միջոցով մահապատժի ենթարկեցին:



