Մենք շատ ենք խոսում այն մասին, որ ապրում ենք՝ դեմքով շրջված դեպի անցյալը, անցյալով և նույնիսկ անցյալում:

Եվ երբ փորձում ես հասկանալ, թե ինչու ենք մենք այդպես անում, գալիս ես նրան, որ, հնարավոր է, մենք ապրում ենք՝ հայացքով դեպի անցյալը, քանի որ այդ անցյալում մեզ հիանալի ապագա էր սպասում, այդ անցյալը, որպես կյանքի մոդել, լավ ապագա էր ենթադրում:

Այլ կերպ ասած՝ մեր անցյալում մենք ավելի մեծ ապագա ենք տեսնում, քան՝ ներկայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել