Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի միջև հարաբերություններն էական վերաիմաստավորում են պահանջում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք կքննարկենք միջազգային հարցերը, այդ թվում Ուկրաինայի ճգնաժամի համատեքստում ՌԴ-ԵՄ և ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունները: Այդ հարաբերություններն էական վերաիմաստավորման կարիք ունեն, իսկ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի երկրների մեր գործընկերների հետ ձգտում ենք վերլուծել, որպեսզի լավ հասկանանք, թե որտեղ ենք գտնվում, որ հարցերում են համընկնում մեր գնահատականները և ինչ տարաձայնություններ ունենք»,- ասել է Լավրովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել