Վերին Գետաշենի բնակիչները պահանջում են փոխհատուցումArmnewstv.am-ը գրում է.

Լարիսա Մելիքսեթյանն ապրում է Վերին Գետաշենում: Նրա բնակարանն ու հողատարածքը Արգիճիի փոքր ՀԷԿ-ից հեռու են ընդամենը մի քանի մետր: Արդեն երկրորդ անգամ ՀԷԿ-ի խողովակների պայթյունի պատճառով Լարիսան չի կարողանում բերք հավաքել: Օրերս տեղի ունեցած պայթյունի պատճառով ողողվել են գյուղի ևս երկու ընտանիքների հողատարածքները: Արգիճիի փոքր ՀԷԿ-ում վթարները տեղի են ունենում անհանգստացնող հաճախականությամբ: Պայթյունների պատճառը հասկանալու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Գյուղացիներին պատճառած վնասները փոխհատուցվելու են` վստահեցնում է ընկերության ներկայացուցիչը: Վնասի չափը ճշտվում է, փոխհատուցման կարգը կհստակեցնեն գյուղացիների հետ:

Արգիճիի ՀԷԿ-ի շահագործողները խոստանում են վերացնել վթարների պատճառը: ՀԷԿ-ի խողովակների վերականգնման աշխատանքները կավարտվեն երկու շաբաթից:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել