1in.am-ը գրում է.
Սաղմնային ցողունային և ինդուկցված պլյուրիպոտենտ բջիջների կիրառումը բժշկության մեջ բարդանում է շատ մեծ ռիսկի պատճառով: Մտավախություն կա, որ բջիջները կարող են փոխակերպվել հյուսվածքի ցանկացած տեսակի, նույնիսկ կարող են արագացնել թարախակույտերի աճը, ինչը կհանգեցնի քաղցկեղի կարճաժամկետ զարգացման: Չնայած այն բանին, որ փոխպատվաստված հյուսվածքներն ունեն նույն գենետիկ պրոֆիլը, ինչ հիվանդի օրգանիզմը, չի բացառվում իմունային պատասխանը տեղային բորբոքման տեսքով: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Այժմ գիտնականները հայտարարում են, որ իրենց հաջողվել է մասամբ հաղթահարել այդ խնդիրը: Մարդկանց գենետիկորեն մոտ կապիկների վրա իրականացված մի շարք փորձարկումներից հետո կենսաբանները լիարժեք գնահատել են ցողունային բջիջներով թերապիայի կողմնակի հետևանքների զարգացման ռիսկը:
Նրանք եկել են եզրահանգման, որ ինդուկցված պլյուրիպոտենտ բջիջների սկզբնական ծրագրումը հյուսվածքի որոշակի տեսակում դիֆերենցման վերաբերյալ թեև դժվար է, սակայն նվազեցնում է իմունային պատասխանի զարգացման ռիսկերը:




