Համաեվրոպական «Թանգարանների գիշեր» ակցիան անց է կացվում 10-րդ անգամ:
Մայիսի 17-ին՝ ժամը 18-ից մինչև 24.00-ը, Երևանի թանգարանները անվճար բաց էին բոլոր այցելուների համար:

Երևանում երեկոյան իրարանցում էր:

Մատենադարանում, Երվանդ Քոչարի, Թումանյանի տուն թանգարանում, ուր այցելեցի, ասեղ գցելու տեղ չկար: Անգամ մուտքի մոտ հերթեր էին: 

Երվանդ Քոչարի թանգարանի հերթը
Թումանյանի թանգարանի այցելուները

Մուտքերի մոտ այցելուները սպասում էին, որ մի մասը դուրս գա, որպեսզի նոր մտնեն:
Մատենադարանի մոտ կայանված էին զբոսաշրջիկների մի քանի մեծ ավտոբուսներ:

Ներկայացնեմ մի քանի հետաքրքիր փաստեր այդ ցուցադրություններից:

Մատենադարանում

Այվազովսկու ձեռագիր նամակը: Գրված է հայերեն: Հայկական տառերը հատիկ-հատիկ նկարված են: Մեծ նկարիչը, փաստորեն, ուներ հիանալի ձեռագիր:

Այվազովսկու ձեռագիրը


Մյուսը` հայոց Մաթևոս կաթողիկոսի հաստատման հրամանն է` ռուս Ալեքսանդր 2-րդ կայսրի կողմից: Ցուցադրությունում այսպիսի նամակներ կային նաև պարսկական շահերի կողմից: 
Նրանք էին հաստատում հայոց կաթողիկոսների նշանակումը:

Ինչ-որ նմանություն կա այս հաստատման ձևում նաև մեր օրերում: Թեև ձևափոխված և թաքուն:

Ալեքսանդր 2-րդ կայսրի հրամանը հայ կաթողիկոսի մասին

 

Նապոլեոնի հրաժարականը, որ գրել է Ֆոնտենբլոյում 1814 թվականին:
Նապոլեոնի կնիքը

1669 թվականի Էրզրումի Սուրբ Աստվածաշունչը`
Կազմը պետք է ուղղակի տեսնել:

Թումանյանի թանգարանում

Թամար Թումանյանը - բանաստեղծի կրտսեր դուստրը, որի հագուստի տակ թաքցրած Օլգա Թումանյանը բանտից դուրս է բերել «Մի կաթիլ մեղրը» ձեռագիրը:


Պետերբուրգի կալանատունը, որտեղ երեք ամիս պահվել է Հովհաննես Թումանյանը: Թումանյանին երկու անգամ ձերբակալել են:


Թումանյանին տրված տեղեկանքը, որ նա մեղադրված էր դաշնակների գործով և արդարացված է:


Թումանյանը և իր դուստր Նվարդը Էջմիածնում՝ որբերի հետ,1915 թվականին:


Թումանյանի դագաղը Մոսկվայում հայ մշակույթի տանը:

Մարդիկ ընտանիքներով, ընկերներով երեկ այցելում էին թանգարաններ: 
Հերթեր էին:
Այս համաեվրոպական նախաձեռնությունը սպասված է մեր հանրության կողմից:
Ես երեկ թանգարաններում տեսա ծանոթ շատ բժիշկների, դերասանների, գիտնականների, ուսանողների, ուսուցիչների և ուղղակի ընտանիքների:

Եվ գնահատելի է, որ հոսքը պարտադրված չէր, այլ կամավոր: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել