Lragir.am-ը գրում է.
Մայիսի 16-ից 18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող սամբոյի Եվրոպայի 2014թ. առաջնության մրցումային վերջին օրը օրը հայ մարզիկները նվաճեցին ևս երկու մեդալ: Հաջող ելույթներ ունեցան մեր ամենատիտղոսակիր մարզիկները՝ Աշոտ Դանիելյանն /82կգ/ ու Վաչիկ Վարդանյանը /68կգ/, ովքեր արժանացան համապատասխանաբար բրոնզե և արծաթե մեդալների: Հիշեցնենք, որ մինչ այդ բրոնզե մեդալներով էին պարգևատրվել Էդիկ Պետրոսյանն /90 կգ/ ու Վահան Նիկոլայանը /62 կգ/, արծաթե՝ Մխիթար Մխիթարյանը /57 կգ/, իսկ Տիգրան Կարապետյանը հռչակվել էր Հին աշխարհամասի չեմպիոն և արժանացել ոսկե մեդալի: Այսպիսով, Հայաստանի սամբոյի հավաքականի հաշվին գրանցվեց 6 մեդալ. 1 ոսկի, 2 արծաթ, 3 բրոնզ: Հայաստանի սամբոյի պատվիրակությունը հայրենիք կվերադառնա մայիսի 20-ին: Հայաստանի սամբոյի ֆեդերացիա



