Վերնիսաժի հարևանությամբ տեղի ունեցած հրաձգության մասին տեղեկացա մամուլից։ Դե պատկերացրեք վիճակս, երբ Արցախում ես և նման լուր ես կարդում։ Ինչ հնարավոր է, մտքովդ պտտվում է, անհանգիստ ես, տեղդ չես գտնում։ Վերջապես Երևանում խոսում ես բոլոր հարազատներիդ հետ ու նոր կիսախորը շունչ քաշում։ Երբ արդեն քիչ թե շատ հանգստանում ես, սկսում ես մտածել դեպքի մասին։ Այդ ժամանակ էլ հենց սկսեցի մտածել ու սարսափել, թե ինչքան դժվար է զարգացած ժողովրդավարություն ունեցող ու հրաշալի ոստիկանական համակարգ ունեցող ամերիկայի ու եվրոպական երկրների բնակիչների վիճակը, երբ սերիական մարդասպանը մի շնչով, օրը ցերեկով շուրջ 70 մարդ է գնդակահարում։ Երբ դպրոցներում զինված հանցագործ է մտնում և երեխաներ սպանում։ Երբ ամեն քայլի տեղեկանում ես դանակահարությունների, ծեծ ու ջարդի ու նման շատ դեպքերի մասին։ Այդ ամենը համեմատում ենք մեր երկրի հետ ու միանգամից մտածում. գուցե նշածս երկրների բնակիչմերն արտագաղթե՞ն։ Ի դեպ, կարող են գալ նաև Հայաստան, որտեղ տարիների ընթացքում գուցե մեկ վերնիսաժային դեպք լինի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.babayan.cc/posts/10201081965009623?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել