Armlur.am-ը գրում է.
armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսայի և դեռևս չպարզված մի անձի միջև վիճաբանություն է տեղի ունեցել Վերնիսաժի տարածքում: Բանն այն է, որ պատգամավորի փեսան ապրում է այն շենքում, որի տարածքում այսօր կրակոցներ են տեղի ունեցել: Մեր տեղեկություններով՝ Կ. Կարապետյանի փեսան և դուստրը շենքից դուրս են եկել, նստել իրենց պատկանող թանկարժեք մեքենան, որոնց ճանապարհը հանկարծակի փակել է մեկ այլ մեքենա: Սա պատճառ է դարձել, որ պատգամավորի փեսան վրդովվի: Նախ նա որոշ ժամանակ սպասել է, որ իր մեքենայի «դեմը կտրած» ավտոմեքենան հեռանա, սակայն հասկանալով, որ մեքենան դեռ երկար իրեն կսպասեցնի, իջել է մեքենայից՝ պարզելու, թե ով է համարձակվել փակել իր ճանապարհը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



