Թանգարանային գիշերը իրոք հետաքրքիր ու պահանաջված երևույթ ա, ինչքան էլ այցելուների մի մասը զուտ ձրիի համար ա գնում ու ոչ ինքն ա բան հասկանում, ոչ թողում ա ուրիշները բան հասկանան։ Էս հլը մի կողմ, բայց թանգարանային գիշերը թանգարանային գիշեր չէր լինի, եթե մեր կազմակերպիչները ավանդույթի ուժով համը չհանեին։ Երևի չեմ սխալվի, եթե ասեմ, որ հասարակության ու նաև զբոսաշրջիկների կողմից ամենապահանջվածն ու ամենահետաքրքիրը Հայաստանի պատմության թանգարանն ա, որը չնայած ծրագրում նշված էր, բայց այցելուների համար տենց էլ չբացվեց։
Հիմա կասեք միշտ մի բան գտնում բողոքում եմ, բայց դե ո՞նց չասեմ: Եթե չեն բացելու, ավելի լավ չի՞ չգրեն, որ մարդիկ էլ չգնան հերթ կանգնեն ու հիասթափված դուրս գան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10201987601919666?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել