Երբ արթնանում եք, առաջին հերթին վերցնում եք ձեր Iphone-ը ու մտնում ինտերնետ, ձեր հեռախոսը գրկած գնում եք զուգարան, ձեր հեռախոսը գրկած լվացվում եք, ձեր հեռախոսը գրկած ցանկանում եք հաց ուտել, բայց տեսնում եք, որ տանը ուտելիք չունեք ու հիշում ես, որ դու երեկ ամբողջ օրը ասել ես լավ, մի կես ժամից կգնամ կառնեմ, դու տենց սոված դուրս ես գալիս, գնում ես, որ դուրսը հաց ուտես, նստում ես ռեստորանում, բայց կրկին մտնում ես ինտերնետ, դու ինքդ էլ չես հասկանում, որ կյանքդ կործանում ես ինտերնետով, դու խոսում ես 1000 հոգու հետ, բայց դու երբ նրանց տեսնում ես, չես կարողանում խոսալ, դու այնքան անջատված ես, որ փողոցը անցնելուց կարաս ընգնես մեքենայի տակ միայն նրա համար, որ դու կրկին նայում էիր հեռախոսիտ մեջ, դու գնում նստում ես այգում որտովհետև wi-fi կա, դու չես էլ նայում, որ կողքիդ նստած է շատ հմայիչ աղջիկ, դու նայում ես նկարներ ու լայք տալիս, իսկ այդ ընդացքում քո կյանքը կողքովդ է անցնում:
Երբ ես երեխա էի, բակից տուն չէի գալիս. էլ ֆուտբոլ էի խաղում, էլ բասկետբոլ, էլ գործնագործ աղջիկների հետ, էլ կռիվ՝ գնդակի համար, իսկ հիմա Playstation-ով են խաղում ֆուտբոլը, բասկետբոլը, թենիսը, հիմա կռիվ են անում, որ ասել են like տուր, իսկ նա չի տվել, որ նա խափել նրան վատ Jostik-ա տվել, իսկ ում համար են այդ այգիները, այդ կաչելիները, երբ փոքր էի հերթ էինք կանգնում, որ ճոճորվեինք, իսկ հիմա նույնիսկ նրանք գումարի դիմաց չեմ խաղա գործնագործ, ոչ էլ ֆուտբոլ կխաղան, իսկ ինչ են տենալու ձեր երեխաները, որ պետք է գրկել մանիտորը և նստել, չնայած եթե այսպես շարունակեք, դժվար թե կարողանաք երեխաներ ունենալ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1406788066272931&id=100008252523676¬if_t=like
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել