f775109a13ac96b88a99cd41d8b1in.am-ը գրում է.

Հոլիվուդյան դերասաններ Շարլիզ Թերոնը և Շոն Փենը այժմ արդեն չեն թաքցնում իրենց հարաբերությունները և տարբեր արարողությունների կարմիր գորգերին միասին են հայտնվում: Հինգշաբթի երեկոյան Թենը իր սիրելիի հետ հայտնվել է Թերոնի մասնակցությամբ «Գլուխը կորցնելու միլիոնավոր տարբերակներ» ֆիլմի պրեմիերային, որը Լոս Անջելեսում է կայացել: Արարողության ժամանակ դերասանը հիացած նայում էր իր երկրորդ կեսին, չնայած որ ստիպված էր դա ներքևից վերև անել, քանի որ բարձրակրունկ կոշիկներով Թերոնը նրանից տասը սանտիմետրով բարձր է, գրում է 7 days.ru-ն:

Սակայն այդ տարբերությունից զույգը չի ամաչում: Նրանք միասին շատ ներդաշնակ տեսք են ունեցել, ժպտացել են լուսանկարիչներին և հաճույքով շփվել են պրեմիերայի մյուս հյուրերի հետ: Ընդ որում՝ Շարլիզը արարողության համար ընտրել էր ժանյակե սև զգեստ, նույն գույնի կոշիկներ և փոքր պայուսակ էր բռնել: Իսկ Փենը ներկայացել էր սև դասական կոստյումով և կապույտ վերնաշապիկով:

Հարկ է նշել, որ Թերոնի ու Փենի հարսանիքի մասին սկսել են ավելի հաճախ խոսել: Հիշեցնենք, որ նրանք միասին են 2013թ. վերջից: Այժմ նրանք միասին են բնակվում, նրանց հետ է նաև Շերոնի որդեգիր տղան՝ Ջեքսոնը:

Шарлиз Терон и Шон Пенн  уже не скрывают свои отношения В свете все чаще говорят о близкой свадьбе Терон и Пенна

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել