jenny-mccarthy-8451-photo-l1in.am-ը գրում է.

Ամերիկացի հայտնի դերասանուհի Ջենի Մաքարթին նոր ֆոտոշարքում ցուցադրում է անթերի կազմվածքը, գրում է Viva.ru-ն:

41-ամյա աստղը դարձել է Shape ամսագրի հունիսյան համարի գլխավոր հերոսուհին, որի էջերին բաց հագուստներով ցուցադրել է ցնցող կազմվածքը:

Առողջության և ֆիթնեսի մասին ամսագրում աուտիզմով տառապող հաշմանդամ երեխայի մայրիկը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում կյանքի այս խելագար ռիթմում միշտ անթերի կազմվածք ունենալ. «Ես վազքը նիհարելու ամենաարդյունավետ և արագ միջոց եմ համարում,- ասում է Ջենին։-Ես ամեն օր վազում եմ, սակայն աշխատում եմ չծանրաբեռնվել, քանի որ խնայում եմ սիրտս: Սակայն նույնիսկ առանց ծանրաբեռնվածության, վազքով երկու շաբաթ զբաղվելը տալիս է իր արդյունքները: Ես աշխատում եմ նաև չկշռվել: Դա տարօրինակ է հնչում, սակայն վերջին անգամ կշեռքին կանգնել եմ 12 տարի առաջ՝ որդուս՝ Էվանի ծնվելու ժամանակ: Այժմ իմ լավագույն կշեռքը ջինսն է դարձել: Եթե ջինսերը ինձ վրա վատ են նստում, ուրեմն նիհարելու ժամանակն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել