Գույներ, որոնք երջանկացնում են մարդունLife.panorama.am-ը գրում է.

Մարդու տրամադրության վրա ոչինչ այնքան մեծ ազդեցություն չի ունենում, որքան շրջակա միջավայրը: Իզուր չէ, որ մարդ բնության գրկում կարողանում է լիովին հանգստանալ՝ թուլացնելով նյարդային պրկվածությունը, ինչպես նաև լավատեսությամբ լիցքավորվել:

Բաց մանուշակագույնը լավագույնս է արտացոլում լույսի ճառագայթները, որը լուսավորում է շրջակայքը, այդ պատճառով էլ տունը կահավորելիս մի շարք ոճաբաններ (որոնցից է նաև Benjamin Moore-ը) խորհուրդ են տալիս բաց մանուշակագույն պատերին նախապատվությունը տալ, որոնց լրացնում են նույն գույնի աքսեսուարները:

Ոճաբան Սյուզան Քեսլերը խորհուրդ է տալիս տան պատերի գույնն ընտրելիս միայն մեկ պատը վարդագույն ներկել, քանի որ այս գույնը լավատեսություն է հաղորդում մարդուն:

Սյուզան Քեսլերը նաև խորհուրդ է տալիս հագեցած փիրուզագույնի ընտրությունը, քանի որ այն եվրոպական տեսք է հաղորդում բնակարանին, և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ տարածքը ոչ թե դեկորատիվ այլ ճարտարապետական լուծումներ ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել