Ճապոնական ասացվածքն ասում է. «Շուրթերը նույնքան պերճախոս են, որքան աչքերը»: Զարմանալի է, բայց այնպիսի մանրուքները, ինչպիսին են շուրթերի ձևը, կարող են մարդու մասին բազմաթիվ տեղեկություններ տալ և բացահայտել նրա բնավորությունը:
Մեծ, ուռուցիկ շուրթեր
Համաչափ մեծ և ուռուցիկ շուրթերը բոլոր ժամանակներում զգացմունքայնության և մեծ սեքսուալ ուժի խորհրդանիշ են եղել: Այս տիպի շուրթեր ունեցող մարդիկ բնութագրվում են որպես ակտիվ և աշխույժ անձնավորություններ, ովքեր նախընտրում են ապրել հագեցած կյանքով: Բնավորությամբ քմահաճ անձնավորություններ են, սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Այսպիսի շուրթերով կանայք երբեք տղամարդկանց ուշադրության պակաս չեն զգում, հակված են սիրախաղի, սակայն լավ ամուսիններ են և մայրեր:
Անջելինա Ջոլի
Սկարլեթ Յոհանսոն

Բարակ շուրթեր
Բարակ շուրթերով մարդիկ միշտ բացասական մեկնաբանությունների են արժանանում, սակայն այն կարծրատիպը, թե նրանք նենգ և նախանձկոտ անձնավորություններ են, լիովին չի համապատասխանում իրականությանը: Բարակ շուրթերը վկայում են անձի զուսպ բնույթի մասին: Այսպիսի շուրթերով կանայք խելացի և ազնիվ են: Նրանք հակված են ինքնաքննադատության, անկախ են, սակայն բացարձակ չեն կարողանում արտահայտել իրենց կամքը:
Քեյթ Հադսոն
Մերիլ Սթրիփ
Դեմի Մուր
«Փխրուն», թեթևակի բացված շուրթեր
«Փխրուն», թեթևակի բացված շուրթերը վկայում են թույլ կամքի մասին: Այս տիպի շուրթերը բնութագրում են անձի զգացմունքայնությունը: Այսպիսի մարդիկ անմիջական են, տպավորվող և աշխարհին նայում են «վարդագույն ակնոցի» միջով:
Քրիսթեն Ստյուարտ
Մեգան Ֆոքս

Հստակ ուրվագծով ներդաշնակ շուրթեր
Հստակ ուրվագծված ներդաշնակ շուրթերը բնութագրում են անձի բնավորության գերզգայունությանը և խելամտությանը:
Ալեսանդրա Ամբրոսիո
Ջեսիկա Ալբա

Մեծ բերան
Մեծ բերանը բնորոշում է էքստրավերտներին: Տվյալ տիպին պատկանող անձնավորությունները շփվող են, ընկերասեր, ցուցադրում են իրենց զգացմունքները և երբեք չեն մնում առանց ուշադրության:
Եվա Մենդես
Սոֆիա Վերգարա
Փոքր բերան
Փոքր բերանը բնորոշ է այն մարդկանց, ովքեր հակված են սահմանափակել իրենց: Նրանք պարփակված անձնավորություններ են և սովոր են ճնշել իրենց ցանկությունները: Բնավորությամբ գաղտնապահ, կասկածամիտ և կարգապահ են:
Կոկո Ռոշա
Դիտա ֆոն Տիզ

Մեծ վերին շուրթ
Մեծ վերին շուրթ ունեցող կանայք ի ծնե կոկոտուհիներ են: Այս անձնավորությունները եսասեր են և չեն վախենում դժվարություններից: Շրջապատում կարողանում են իրենց ճիշտ մատուցել:
Ջուլիա Ռոբերթս
Օդրի Տոտու

Մեծ ստորին շուրթ
Եթե ստորին շուրթն ավելի ուռուցիկ է, ապա դա վկայում է այն մասին, որ անձնավորությունը հարաբերություններում անկայուն է: Նա սիրում է նոր զգացողություններ փնտրել, արկածախնդիր է:
Էմբեր Հերդ
Բլեյք Լայվլի



