new_view1in.am-ը գրում է.

Բաքվի Վերաքննիչ դատարանը մերժել է իրավապաշտպան Լեյլա Յունուսի՝ իր տան խուզարկության վերաբերյալ բողոքը: Այս մասին հայտնում է contact.az-ը:

Միևնույն ժամանակ, Նասիմի շրջանային դատարանը հրաժարվել է քննել Բաքվի օդանավակայանում նրան ապօրինի խուզարկելու, Յունուս ամուսինների անձնագրերը վերցրած և նրանց՝ երկրից դուրս գալ արգելած քննիչների անօրինական գործողությունների վերաբերյալ Յունուսի բողոքը:

Դատարանը հիմնավորել է, որ առաջին ատյանի դատարանն իրավասու չէ այդպիսի հարցեր քննել:

Սակայն Արիֆ Յունուսի փաստաբան Հալիդ Բագիրովն ասել է, որ անօրինական գործողություններից բողոքները, որպես կանոն, ընդունվում և քննվում են Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում:

Եվս մեկ հայց է ներկայացվել ОАО Unibank-ի դեմ՝ Յունուսին նրա անձնական հաշվի փողը վերադարձնելուց հրաժարվելու կապակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել