Բուլղարները ցավագին վերաբերմունք ունեն Բաչկովո վանքի նկատմամբ, որը թեև իրենց տարածքում, սակայն կառուցվել է հայերի, հույների և բյուզանդացիների կողմից 1083 թ-ին։ Վանքի կանոնադրության բնօրինակը՝ ստորագրված դրա հիմնադիր Գրիգորի Պարյուկանիի կողմից, ի սկզբանե գրված է եղել 3 լեզվով՝ հունարեն, վրացերեն և հայերեն. դա են հավաստում պահպանված բնագրերը։ Հունարեն բնագրում կա հիշատակում, որ Գրիգորին իր անունը իր ձեռքով գրել է հայերեն՝ հայկական տառերով։ Ո՞վ կգրեր կամ կստորագրեր իր անունը հայերեն, եթե հենց ինքը հայ չլիներ։ Վանքի հատվածի միակ մասը, որը պահպանվել է վանքի բուն կառուցվածքում, ննջեցյալների շիրմատունն է, որն ունի հնագույն որմնանկարներ։ Այն գտնվում է 300 մ հեռու ժամանակակից վանական համալիրից և, թվում է՝ անհասանելի է, երբ դիտարկվում է հյուսիսից։ Այն իրենից ներկայացնում է հայկական, վրացական և բյուզանդական շինարարական ավանդույթների խառնուրդ։ 



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել