Վոլոդյա Ավետիսյանն առաջադրել է իր թեկնածությունը. Հանրահավաք Ազատության հրապարակումPanorama.am-ը գրում է.

«Ոչ ոք չի մոռացվի, ոչինչ չի մոռացվի», «Ձեռք-ձեռքի՝ Հայաստանի համար», «Ազատության ծնունդը՝ ռեժիմի մահը», «Ինքնիշխան հայկական պետություն»՝ այս և այլ գրություններով պաստառներ պահած այս պահին Ազատության հրապարակում ընթանում է «Նախախորհրդարան»-ի հանրահավաքը։ Հանրահավաքին միացել են նաև «Ի պաշտպանություն ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի անդամները:

Քիչ առաջ հրապարակի հարթակում ընթերցվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանի ուղերձը. «Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորին «Նուբարաշենի» բանտից: Մենք միասնական նպատակ ունենք` ստեղծել արդար ու ազգային պետություն, հեռացնել ռեժիմին, անցումային կառավարում ստեղծել ու դրանից հետո ազատ ընտռրություններ անցկացնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել