Tert.am-ը գրում է.
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը կրթության գիտության նախարար Արմեն Աշոտյանին վերածվեց փոխադարձ զգուշացումների ու սպառնալիքների։
«Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի քննարկման ժամանակ Փաշինյանը հարցրեց նախարարին ՀՊՃՀ Գյումրիի մասնաճյուղում առաջ եկած խնդիրների մասին, որ ինչպես ՀՀ մյուս բուհերի ուսանողական խորհուրդները, ՀՊՃՀ Գյումրիի մասնաճյուղինը նույնպես փորձ է արվում հանրապետականացնել։
«Եվ հայտնի պատմությունների հերոսներից մեկն այժմ էլ գործուղվել է Գյումրի, որպեսզի հանրապետականացնի Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը, ինչը բողոքի ալիք է բարձրացրել մասնաճյուղում, և, բարեբախտաբար, ընտրությունները ձախողվել են»,- նշեց ՀԱԿ պատգամավորը` հավելելով, որ հիմք է տալիս եզրակացնելու, որ Կառավարությունը նախորդ քննարկումներից համապատասխան եզրակացություններ ու հետևությունների չի արել և զգուշացրեց, թե հույս չունենան, որ նման հարցերը ինքը կմոռանա։
Նախարար Աշոտյանը նշեց, որ թեև պատգամավորի հարցը որևէ կերպ չի առնչվում քննարկվող նախագծի հետ, բայց կպատասխանի. «Ես չունեմ հույսեր՝ կապված նրա հետ, որ Դուք կարող եք ինչ-որ բաներ մոռանալ, ես ուզում եմ շեշտել, որ իմ քաղաքական գործունեության մեջ ես իմ հույսը դնում եմ հակառակորդների ուժեղ կողմերի վրա»։
Այնուհետև շարունակեց. «Գիտե՞ք ինչն է զավեշտալին այս իրավիճակում, որ Դուք մի կողմից մեղադրում եք նրա մեջ, որ հանրապետականացնում ենք բուհերը, մյուս կողմից՝ խնդրում եք դա կանխել, կողմնորոշվեք` ես ո՞ր դերակատարն եմ ըստ Ձեզ։ Չեմ կարծում, որ ԿԳՆ-ն պետք է խառնվի պետական բուհերից մեկի մասնաճյուղի ուսխորհրդի ընտրությունների գործընթացին»,- ասաց նա և հավելեց, թե ինչ է ՀՀԿ-ական է, ուրեմն պիտի իրավունք չունենա՞ մասնակցել գործընթացին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



